Արմինֆո.Սեպտեմբերի 20-ին և 21-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ։
Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։
Նախարար Բաբայանը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ սերտ հարաբերությունները շարունակական և արդյունավետ կլինեն նաև ապագայում։
Հանդիպումներին մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներ։