Արմինֆո. Ուկրաինացի կոմպոզիտոր եւ փոփ - կատարող Մաքսիմ Բարսկիխից հետո Հայաստանի աջակցություն է հայտնել ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլը: Նա Instagram սոցիալական ցանցի իր էջում զետեղել է հայկական եռագույնով և "Հայերի կյանքը նշանակություն ունի" գրառմամբ հրապարակում (Armenian Lives Matter):
Ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ հայ ժողովրդին աջակցություն հայտնելուց հետո Բաքվում որոշել են չեղարկել երգչուհու համերգը, որը նախատեսված է 2022թ. նոյեմբերի 15-ին: