Արմինֆո. Մենք չենք կարող այլեւս ուրիշների շահերին ենթակա եւ աշխարհաքաղաքական պայմաններին անձնատուր դառնալ: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
«Քաղաքական երկխոսությունը, ճկունությունը եւ իրապաշտությունը չպետք է մեզ առաջնորդեն վտանգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը եւ անկախությունը: Սա մեր ազգի ու հայրենիքի համար կարմիր գիծ է», - գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն