Արմինֆո. Սեպտեմբերի 19-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի հետ սահմանին ԱՀ զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել անօդաչու թռչող սարքերի եւ խոշոր տրամաչափի սպառազինության կիրառմամբ: Հայաստանը դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի ԱԽ-ին ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ։ Հայկական կողմը հայտարարել է, որ միջազգային հանրության մասնակցությամբ հաջողվել է հասնել սեպտեմբերի 14-ի ժամը 20:00-ից հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հրադադարի շուրջ համաձայնության: