Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինդենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
"Պետքարտուղար Բլինքենը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին ռազմական գործողությունների դադարեցումը։ Նա կոչ է արել Ալիեւին պահպանել հրադադարի ռեժիմը, հետ քաշել զինված ուժերը եւ աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բոլոր չլուծված հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ", - հաղորդել է Փրայսը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի հետ սահմանին ԱՀ զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել անօդաչու թռչող սարքերի եւ խոշոր տրամաչափի սպառազինության կիրառմամբ: Հայաստանը դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի ԱԽ-ին ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ։ Հայկական կողմը հայտարարել է, որ միջազգային հանրության մասնակցությամբ հաջողվել է հասնել սեպտեմբերի 14-ի ժամը 20:00-ից հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հրադադարի շուրջ համաձայնության: