Արմինֆո.Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Երևանում արված հայտարարությունները: "Ադրբեջանի հասցեին Փելոսիի առաջադրած անհիմն եւ անարդար մեղադրանքներն անընդունելի են", - հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:
Այստեղ հավելել են, որ դա լուրջ հարված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին ։ "Նման միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ ընդհակառակը, ուժեղացնում են լարվածությունը", - հայտարարել են ԱՀ ԱԳՆ-ում: