Արմինֆո. Իրանը կայունության եւ անվտանգության խարիսխ է տարածաշրջանում, այդ պատճառով Շանհայի համագործակցության կազմակերպությունը ողջունում է նրա անդամակցությունը ՇՀԿ-ին: Այդ մասին կիրակի հայտարարել է Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզաին։
"Բացի կայունությունից եւ անվտանգությունից, Իրանն իր ռազմական ներուժով կարողացավ ապահովել անվտանգությունը տարածաշրջանում", - նշել է նա, հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լավ առավելություններ ունի Շանհայի պայմանագրի համար: Նա նաեւ Իրանի տարանցիկ միջանցքներն անվանել է այլ շահ ՇՀԿ-ին երկրի անդամակցության համար: "Այդ առավելությունը կկապի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը՝ Արեւելքում, Եվրոպայի եւ Իրանի արեւմտյան մասի հետ, եւ Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը, Պարսից ծոցի եւ Օմանի ծովի բաց ջրերի հետ", - հավելել է նա:
Նրա խոսքով՝ Իրանի եւ ՇՀԿ երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն այս տարվա առաջին հինգ ամիսներին աճել է 31 տոկոսով՝ կազմելով 18 մլրդ դոլար:
Սեպտեմբերի 14-ին Ռաիսիի գլխավորած քաղաքական-տնտեսական պատվիրակությունը եռօրյա այցով մեկնել էր Սամարղանդ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Նա այցի ընթացքում երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Հնդկաստանի ղեկավարների եւ ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինը չորեքշաբթի գիշերը ստորագրել են ՇՀԿ-ին Իրանի լիիրավ անդամակցության մասին փաստաթուղթ:-