Արմինֆո. "Մեր պատվիրակությունը գտնվում է հանրապետությունում է՝ նաեւ հասկանալու համար, թե ԱՄՆ-ն ինչ կարող է անել ռազմական համագործակցության առումով", - հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ սեպտեմբերի 18-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին' հաշվի առնելով նրա անդամակցությունը ՀԱՊԿ-ին:
"Որոշումը կայացնում է Հայաստանը, բայց մենք պատրաստ ենք օգնել, եթե Հայաստանը նման որոշում կայացնի։ Մեր պատվիրակությունը գտնվում է հանրապետությունում, այդ թվում՝ հասկանալու համար, թե ինչ կարող են անել ԱՄՆ-ը ռազմական համագործակցության առումով, ինչ է ակնկալում Հայաստանը ԱՄՆ-ից, և ինչ աջակցություն կարող ենք ցուցաբերել։ Մեր այցի արժեքն ու կարեւորությունը նաեւ այն է, որպեսզի լսենք եւ հասկանանք, թե ինչպես եւ ինչ կարող ենք անել տնտեսության եւ անվտանգության հարցերում, ինչ ակնկալիքներ կան", - ասել է Նենսի Փելոսին, հավելելով, որ Հայաստանի տնտեսության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության հարցերը կարեւոր են ամերիկյան կողմի համար։ Նա հավելել է, որ Երեւանում կայացած բանակցություններում բարձրացվել է "Հազարամյակի մարտահրավերներ" ծրագրին Հայաստանի միանալու հարցը:
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն, իր հերթին, նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության համակարգի մասնակից է, եւ ամերիկյան կողմը դրա մասին ոչինչ չունի ասելու: "Իսկ մենք խիստ մտահոգված ենք այն ամենով, ինչ տեղի է ունենում Հայաստանի սահմաններին, եւ այդ համատեքստում ցանկանում ենք առավելագույնս հնարավոր աջակցություն տրամադրել երկրին", - ընդգծել է Փալոնը: