


ՙՊաշտոնապես հայտարարում եմ. իշխանափոխությունից հետո ժողովրդից գողացված միլիարդավոր դոլարները երկու-երեք հոգին պետք է վերադարձնեն բյուջե, որպեսզի կարողանանք ոտքի հանել Հայաստանը, ուժեղացնել Ղարաբաղը, ազատել մեր ժողովրդին տոկոսների լծից, մեր երեխաներին ու ծնողներին արժանապատիվ կյանք ապահովել՚: Այդ մասին այսօր հայտարարել է
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղխորհրդում ելույթի ժամանակ:
ՙԵրեկվա ելույթում ակնկարկվեց իբր չվճարված իմ հարկերի մասին։ Ասեմ, որ իր պաշտոնավարման բոլոր տարիներին, ամիսներ շարունակ ստուգվել են իմ և իմ մերձավորներին պատկանող բոլոր հիմնարկները: Ի տարբերություն իրեն, ես չստուգված լուրերի և մերկապարանոց հայտարարությունների փոխարեն բերեմ պաշտոնական թվեր և խոսեմ բոլորի աչքի առաջ տեղի ունեցածից: Իր կառավարման ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքը ավելացավ ավելի քան երեք միլիարդ դոլարով: Որտե՞ղ է այդ գումարը, պարո՛ն Սարգսյան։ Դոլար–դրամ խաղերի արդյունքում միլիոնավոր դոլարներ գողացվեցին ժողովրդից։ Ո՞ւր գնացին այդ գումարները: Ժողովուրդը այդ հարցերի պատասխանն է ուզում ստանալ ձեզանից: Թեև ձեր ասած չստուգված լուրերի համաձայն՝ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ուր են գնացել այդ փողերը: Ինչպես որ գիտի, թե ովքեր են բյուջեն տարիներով մսխում և «ատկատներովե զբաղվում։Ո՞ւր են մեր թոշակառուների, ուսուցիչների, բժիշկների, գյուղացիների, զինվորականների, ոստիկանության և անվտանգությա ն ծառայության, ուսանողների, դասախոսների հասանելիք գումարները։ Ասեմ, որ ժողովուրդը հրաշալի գիտի:
Ինչ վերաբերում է իմ հասցեին հնչած անձնական վիրավորանքներին: Պատասխանեմ` ես չեմ իջնելու նման ցածր մակարդակի։ Ինչ վերաբերում է քաղաքական զավեշտին, ապա հայ ժողովուրդն իսկապես զավեշտ է համարում այս իշխանության գոյությունը մինչև այսօր: Սա մեր բոլորիս ամոթն է և եկել է սխալները ուղղելու ժամանակը՚,- նշել է նա:



