Արմինֆո.ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ։ Այդ մասին ասվում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
«Պաշտպանն իր զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, փաստագրել տեղահանված անձանց, բժշկական շտապօգնության մեքենաների ու լրագրողների թիրախավորման, երեխայի ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների ապացույցները, ինչպես նաև ներկայացրել քաղաքացիական անձանց ու կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, անձանց հասցված գույքային ու շրջակա միջավայրին հասցված վնասների փաստերը։
Հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների կտտանքների փաստերը վերլուծված են զեկույցի ոչ հրապարկման ենթակա հատվածում և պատշաճ կարգով ներկայացվել են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին», - ավսվում է հաղորդագրությունում։ Օմբուդսմենի զեկույցին հայերեն և անգլերեն լեզուներով կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով.
https://www.ombuds.am/images/files/e436910166d6a83e0c93e86e37d470dc.pdf?fbclid=Iw AR2CNW4H7oaE9cCbEs2JIoqU26_hpYZfCx0Q0Myqx-1-giFHZ9Yk_RaKINc
https://www.ombuds.am/images/files/fc7d77e1dcd3e0573173dfa7314e6c46.pdf?fbclid=IwA R303NTdHcW_SFrSkyTVwI6HYyKQaI5KXylFiMQZ-xvFtB6fMv3iywe_pIg .