


Արմինֆո. Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիայի արդյունքում վերջիններիս կողմից բռնազավթվել է երկրի տարածքի 10 քառ.կմ։ Սակայն դրանից հետո, ինչպես ճեպազրույցի ժամանակ հավաստիացրել է ԱԺ անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում մի շարք դիրքեր վերադարձվել են:
Նա ընդգծել է, որ խոսքը 6 դիրքերի մասին է, չհստակեցնելով որևէ ցուցանիշ՝ հաշվի առնելով իրավիճակի փոփոխության հավանականությունը։ "Մենք չպետք է խանգարենք մեր զինված ուժերի նախանշած ծրագրերին, պետք է առաջնորդվել նրանով, որ այժմ գործում է հրադադարի ռեժիմ, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն պահպանվի, որպեսզի մեր ուժերը վերախմբավորվեն, կորուստները հաաամալրվեն, և պահեստայինները, որոնք հակառակորդի համեմատ սահմանափակ են, անցնեն նախապատրաստական փուլ", - ասել է Քոչարյանը:



