


Եթե Ղարաբաղի հակամարտությունը երբևէ թեժանա, ապա
կսկսկվի լայնածավալ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ մասին իր հոդվածում գրել
է Քարնեգիի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:
Նա նշել է, որ հակամարտող կողմերը պարբերաբար փոխանակում
են սպառնալիքներ և իրականացնում փոխհրաձգություն, սակայն նրանցից ոչ մեկը չի
ցանկանում պատերազմական գործողությունների վերսկսում, քանի որ աղետալի վնաս կկրի:
Դե Վաալը հիշեցրել է, որ Ադրբեջանը պարտված երկիր է, և
ռևանշի ցանկությունը մեծ է: «Սակայն դա Ադրբեջանի համար վտանգավոր քայլ է` հղի
կորուստներով: Բաքվի համար անհամեմատ ավելի անվտանգ է չդիպչել մեղվի փեթակին», -
նշել է վերլուծաբանը: Փորձագետն ընդսմին կարծում է, որ Ադրբեջանն այսօր ավելի հզոր
է, քան 10 տարի առաջ, սակայն Հայաստանը Բաքվին ցուցադրում է իր ուժը` ռազմական
իմաստով: «Չնայած տրամաբանական փաստարկներին` պատերազմի սանձազերծման վտանգը
մեծանում է` շփման գծում սխալ հաշվարկների առնչությամբ: Հետևաբար, հարկավոր է
անհապաղ ուշադրություն դարձնել ղարաբաղյան հիմնախնդրին` մինչև գարուն և երկար, շոգ
ու պոտենցիալ վտանգավոր ամառ իրավիճակը թուլացնելու նպատակով», - ընդգծել է նա:
Վերլուծաբանը
նշել է, որ այս տարի ահազանգերը դարձել են ավելի տագնապալի, քանի որ Մյունխենի խորհրդաժողովի
ընթացքում ԵԱՀԿ-ն հանդես է եկել երրորդ հայտարարությամբ` երկու շաբաթվա ընթացքում:
«Հունվարը, սովորաբար, հանգիստ է անցնում շփման գծում, սակայն այս տարի սպանվել է
12, և վիրավորվել 18 մարդ», - եզրափակել է նա:



