Արմինֆո. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստան կմեկնի առաջիկա հանգստյան օրերին, որպեսզի աջակցություն ցույց տա Ադրբեջանի հետ մահացու պայքար մղող երկրին և հանդիպի երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ Փելոսին մտադիր է Հայաստան մեկնել արդեն այս շաբաթ։ Թռիչքը նախատեսված է հանգստյան օրերին։ "Սպասվում է, որ Երևանում նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև պետական այլ պաշտոնյաների հետ", - գրում է թերթը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակին կուղեկցի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Շփեյերը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ