


Սպորտի և երիտասարդության գործերի նախարարությունում
հերքել են նախարար Գաբրիել Ղազարյանի մոտալուտ պաշտոնանկության վերաբերյալ երկրի
քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է
նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը, Գաբրիել Ղազարյանն աշխատանքից
ազատման դիմում չի գրել, այժմ նա իր աշխատասենյակում է և կատարում է իր
պարտականությունները: «Ավելին, նա այսօր նախատեսում, է հանդիպել Հայ-ռուսական
երիտասարդական ֆորումի անդամների հետ», - հավելել է Մարտիրոսյանը:
Այդուհանդերձ,
կառավարող շրջանակներում ԱրմԻնֆո-ի աղբյուրները պնդում են, որ Ղազարյանի
պաշտոնանկությոտնը սարերի հետևում չէ, և դրա պատճառը ԲՀԿ առաջնորդ Գագիկ
Ծառուկյանի հասցեին նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա սուր քննադատությունն է:
Ենթադրվում է, որ Գագիկ Ծառուկյանի շնորհազրկումից հետո ԲՀԿ-ն ստիպված է լինելու
զրկվել իր միակ նախարարից կառավարությունում: Ղազարյանի տեղի համար շրջանառվում է
հանրապետական պատգամավոր, Սպորտի ֆեդերացիայի ղեկավար Արթուր Գևորգյանի անունը:


