Արմինֆո. Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն, որոնցից շուրջ 60 - ն ամբողջությամբ ավերվել են: Այդ մասին սեպտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
"Վնասվել են բնակելի տներ, օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ, գյուղատնտեսական նշանակության այլ գույք, կենդանիներ, գյուղտեխնիկա, վնասվել են նաև ավտոմեքենաներ, այդ թվում ՝ շտապօգնության 2 մեքենա", - ասել է նա:
Փոխնախարարը հաղորդել է նաեւ էլեկտրամատակարարման խափանման դեպքերի մասին։ Այդ առնչությամբ նա մատնանշել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս շրջանի Ներքին Շորժա գյուղը, որտեղ դեռևս լուծված չէ էլեկտրաէներգիայի և կապի հարցը, ինչպես նշել է Տերտերյանը, հասկանալի պատճառներով ։ Ընդ որում, նա հավաստիացրել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում ամեն ինչ կվերականգնվի։
Փոխնախարարն ընդգծել է, որ քաղաքացիական և տնտեսական ենթակառուցվածքների ավերածություններն առավել ճշգրիտ գնահատելու համար կստեղծվեն համապատասխան հանձնաժողովներ: Անդրադառնալով տուժած շրջանների բնակիչներին՝ Տերյանը վստահեցրել է, որ հասցված վնասի պատշաճ գույքագրման դեպքում պետությունը միջոցներ կձեռնարկի կյանքի բնականոն ընթացքը վերականգնելու համար: