Արմինֆո.Հայտնի ուկրաինացի երգիչ եւ կոմպոզիտոր Մաքս Բարսկիխը չեղարկել է դեկտեմբերի 10-ին Բաքվում նախատեսված իր համերգը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ իրականացված ագրեսիայի պատճառով։ Այդ մասին երաժիշտը հաղորդել է Instagram սոցիալական ցանցում։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. "Ցանկացած երկիր, որը թույլ է տալիս իրեն
մյուսի դեմ ագրեսիա, իմ համերգների տեղը չէ"։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակվել էր Հայաստանի վրա
սահմանի ողջ երկայնքով: Հայաստանը դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ ։ Երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հայկական կողմի զոհերի թիվը հասել է 105-ի։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ