Արմինֆո. Պաշտպանության նախարարությունն ի վիճակի է ապահովել բանակի կարիքները։ Այդ մասին սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։
"Եվ այս փուլում, երբ որևէ մոբիլիզացիա հայտարարված չէ, մենք ապահովման խնդիր չունենք",-ընդգծել է նա: Նախարարը կոչ է արել չզբաղվել "ինքնագործունեությամբ", այլ, օգնելու մեծ ցանկության դեպքում, կապ հաստատել լիազորված մարմինների հետ: Այդ կապակցությամբ Պապիկյանը տեղեկացրել է քաղաքացիների հետ կապի հարթակ ստեղծելու իր հանձնարարականի մասին, որը հնարավորություն կտա, անհրաժեշտության դեպքում, օգնություն ցուցաբերել կամ գերատեսչության հետ համագործակցել այլ հարցերի շուրջ: