Արմինֆո. Հանձնելով Քարվաճառը, Քաշաթաղը, Սյունիքի ռազմավարական բարձունքները, զինված ուժերին 2020թ. դիրքերից նահանջելու հրամանով Հայաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտակցաբար և նպատակաուղղված գնում է դեպի Հայաստանի պետական ինքնիշխանությունը հանձնելու նպատակ։ Նման կարծիքի է անվտանգության ոլորտի արցախցի փորձագետ, Արցախի ԱԳ նախարարի նախկին խորհրդական Հրաչյա Արզումանյանը։
Միևնույն ժամանակ, նա համոզված է, որ նման պայմաններում մանդատին և այլ քաղաքական փաստարկներին հղումները դադարում են գործել։ "Կրկնեմ ՝ խիստ վտանգավոր իրավիճակ է, և խորը ճգնաժամ, որը դադարում է իր բնույթով ռազմաքաղաքական լինելուց և արդեն այլ գործողություններ է ենթադրում",- նշել է Արզումանյանը։
Միևնույն ժամանակ, նա փաստել է, որ Գորիսիում, Իշխանասարի շուրջ մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդումները նշանակում են, որ իրավիճակը ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի Հանրապետությունում պետք է սկսի դիտարկվել ոչ թե քաղաքականության և պատերազմի, այլ ինքնիշխանության և ինքնիշխան որոշումների տերմիններով:
"Երկիրը գտնվում է արտակարգ իրավիճակում, բայց իշխանական վերնախավը, երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը հրաժարվում է ընդունել այդ փաստը, հրաժարվում է ռազմական դրություն մտցնել։ Հայաստանի վարչապետի ելույթը երեկ խորհրդարանում վառ վկայությունն է նրա ՝ պատասխանատվություն չստանձնելու ցանկության ՝ միաժամանակ շարեւնակելով պաշտոնավարումը։
Հայ գեներալիտետը նույնպես ի վիճակի չէ համարժեք արձագանքել արտակարգ իրավիճակներին՝ ինչ-որ կարեւոր, տղամարդուն բնորոշ հատկանիշների բացակայության պատճառով։ Դավաաաճանում են երդմանը", - նշել է նա։
Ընդ որում, փորձագետը վստահ է, որ իրենց վարքագծով վարչապետն ու գեներալիտետը ստեղծում են արտակարգ դրության դասական իրավիճակ, ըստ Կառլ Շմիթի (գերմանացի իրավաբան, փիլիսոփա, սոցիոլոգ եւ քաղաքական տեսաբան - խմբ.), երբ ի հայտ է գալիս նոր սուվերենի հայտնվելու անհրաժեշտություն, որը կամք կունենա արտակարգ իրավիճակ հայտարարելու եւ համապատասխան կերպով գործելու՝ արդեն սահմանադրական դաշտի շրջանակներից դուրս:
Արզումանյանն արձանագրել է, որ Հայաստանի վարչապետը, գործնականում, ամբողջությամբ քանդել է Հայաստանի սահմանադրական դաշտը, ստեղծել արտակարգ իրավիճակ։ "Պատերազմական վիճակում երկրի համար սա չափազանց վտանգավոր իրավիճակ է, բայց, մյուս կողմից, երկու տարի ձգվող պարտությունը և "սալյամի" ռազմավարությունն ու մարտավարությունը, երբ Հայաստանից կտոր առ կտոր կտրվում են ռազմավարական բարձունքները, արդեն ռազմական տրամաբանության շրջանակներում բերում է Սյունիքի և Հայաստանի պետական ինքնիշխանության կորստին", - եզրափակել է փորձագետը:
Նշենք, որ նախօրեին ՀՀ վարչապետը խորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանի ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքի հարցը ոչ ոք կասկածի տակ չի դնում, եւ երկրի իշխանությունները լի են պետության անկախության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության քաղաքական ու քաղաքացիական կամքով: Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգը կայանում է նրանում, որ որոշ ժամանակ անց հարեւանների հետ խոսեն այն լեզվով, որով այսօր խոսում են որոշ եվրոպական երկրներ միմյանց հետ: Նա նաեւ հավաստիացրել է, որ նոր զինատեսակների ձեռք բերումը անվտանգության նոր ռիսկեր է պարունակում: Նա նաև մեղադրել է Բաքվին խաղաղության օրակարգին հետևելու ցանկության բացակայության համար։ "Բաքվի բանակցային ռազմավարությունը հետևյալն է. տվեք ինձ այն, ինչ ցանկանում եմ ստանալ, այլապես ես դա կստանամ ռազմական ճանապարհով։ Ադրբեջանը երբեք չի բացառել ռազմական ճանապարհով իր համար ցանկալի նպատակին հասնելու հնարավորությունը։ Մինչդեռ, Երևանը հետևողականորեն հայտարարել է խաղաղության պատրաստակամության մասին։ Մենք պատրաստ ենք գնալ խաղաղության, բայց դրա տակ պետք է լինի բանաձև, որը խաղաղություն կապահովի տարածաշրջանի ժողովուրդների համար", - նշել է նա։ Վարչապետը պնդում է, որ խաղաղության պայմանագիրն առանց երաշխիքների ընդամենը թուղթ է։ Ընդ որում, կառավարության ղեկավարը ստեղծված իրավիճակից դուրս գալու ոչ մի ռազմավարություն չի ներկայացրել։