Արմինֆո.Սեպտեմբերի 12-ի՝ լույս 13-ի գիշերը Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը գնդակոծվել Է Ադրբեջանի զինված ուժերի կողմից:
Ըստ ԱրմԻնֆո-ի աղբյուրների, անձնակազմն ստիպված է եղել շտապ լքել տեղակայման վայրը: Հավաստի է նաև, որ անձնակազմի շրջանում կորուստներ չկան։ Ընդ որում, հայտնի է դարձել, որ վնաս է հասցվել ուժային կառույցի շենքին եւ շարժական գույքին: Նախնական տվյալներով՝ վնասվել է երկու ՈւԱԶ ավտոմեքենա:
Չնայած այն հանգամանքին, որ սահմանապահ վարչությունում ԱրմԻնֆո-ի տեղեկությունների հաստատում կամ հերքում չի հաջողվել ստանալ, նշենք, որ համացանցում արդեն տարածվել են վնասված ՈՒԱԶ-ների և ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողների տեղակայման կետի լուսանկարները: