Արմինֆո. Հայտարարելով, որ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ընդգծել է կովկասյան տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու փորձերի իրականացման անհրաժեշտությունը:
Հոսեյն Ամիր Աբդոլահիանն այդ մասին հայտարարել է նախօրեին՝ Իրանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը լքող Լեւան Ջագարյանի հետ հանդիպմանը: Նշելով դեսպանների դերը երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման հիմքերի հաստատման գործում՝ Իրանի արտգործնախարարը բարձր է գնահատել Ջագարյանի ջանքերը Թեհրանում իր առաքելության ընթացքում։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ընդգծել է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ երկարաժամկետ համագործակցության մասին փաստաթղթի շուրջ աշխատանքի ավարտը:
Ամիր Աբդոլահիանը, անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին ռազմական լարվածությանը, հայտարարել է, որ վեճի կարգավորումը հնարավոր է խաղաղ եւ քաղաքական միջոցներով:
Ջաղարյանն, իր հերթին, Իրանում իր առաքելությունն անվանել է իր քաղաքական կյանքի կարեւոր մաս: Նա Իրանում լավագույն հիշողությունն է համարել Ռուսաստանի նախագահի հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության առաջնորդի հետ հանդիպումը: Նա նաեւ ընդգծել է երկկողմ համագործակցությունը զարգացնելու Ռուսաստանի Դաշնության վճռականությունը, հաղորդում է Mehr