Արմինֆո. ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ բոլոր հարցերը լուծել առկա ձեւաչափերի երկխոսության միջոցով: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին երեքշաբթի երեկոյան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
"Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտերի վերսկսման մասին հաղորդագրություններով։ Նա կողմերին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, ցուցաբերել առավելագույն զսպվածություն եւ բոլոր հարցերը լուծել առկա ձեւաչափերի երկխոսության միջոցով: Նա նաև կոչ է անում նրանց հավատարիմ մնալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնում տարածաշրջանում միջնորդական ջանքերին", - ասել է նա։
Նշենք, որ այսօր' սեպտեմբերի 14 - ին, նշանակվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ' հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ: