Արմինֆո.Ջերմուկ առողջարանային քաղաքում անտառներ են այրվում։ Այդ մասին հաղորդել է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, նշելով, որ հրդեհի 4 օջախ է գրանցվել։
Նա ընդգծել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, հակառակորդի կողմից դիտարկվող տարածքներում հակահրդեհային աշխատանքներ չեն իրականացվում: Սակայն՝ թե ինչ ծավալի հրդեհի մասին է խոսքը, Կոստանյանը դժվարացել է ասել։