Արմինֆո.ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը Կոնգրես կներկայացնի բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա և կարևորվում է Հայաստանի ինքնիշխանությունը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA):
Բացի այդ, բանաձևը պահանջում է ամբողջությամբ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ-ի օգնությունը։