Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որպեսզի արտահայտի Վաշինգտոնի մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտական գործողությունների առնչությամբ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Աղբյուրի համաձայն, Բլինքենը կողմերին կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները, հայտարարելով, որ Վաշինգտոնը ձգտելու է դրանց անհապաղ դադարեցմանը: Ինչպես ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական հաղորդագրությունում, Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները: