Արմինֆո.Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Այդ մասին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: «Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար», - ասվում է հաղորդագրությունում: