Արմինֆո. Հայկական կողմը 49 զոհ ունի։ Թիվը վերջնական չէ եւ ճշգրտման ենթակա է: Այդ մասին հաղորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա ասելով, կեսգիշերին մոտ Ադրբեջանը 6-7 ուղղություններով հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ընդ որում, Բաքուն իր ագրեսիան բացատրում է, իբր, որպես պատասխան միջոցներ՝ Երեւանի կողմից սադրանքին։ "Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը", - ասել է նա:
Հայ զինվորականներն, ըստ Փաշինյանի, անձնվիրաբար են կռվել։ Այս պահին մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, սակայն մեկ-երկու ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ հարձակումները շարունակվում են։ "Հայաստանի ՊՆ-ը գնահատում է իրավիճակը եւ կորուստները։ Պաշտոնական տեղեկատվությունը կհրապարակվի", - ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով, սեպտեմբերի 13-ին ՝ ժամը 00:05-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները Սոտքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը: Հակառակորդը օգտագործում է նաեւ անօդաչու թռչող սարքեր: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին։