Արմինֆո. 2020 թվականի սցենարը կրկնվում է, Ադրբեջանն այս գիշեր ոտնձգություն է կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա - Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն։
Նրա գրառման համաձայն, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվել է Սյունիքի մարզում եւ այլ վայրերում՝ ադրբեջանական ռմբակոծիչների կողմից: "Եթե Ադրբեջանի այդ հարձակումը հաստատվի, կպահանջվի միասնական եւ անհապաղ միջազգային արձագանք", - նշել է ֆրանսիացի պատգամավորը: