Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11֊ին գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս֊արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում։ Այդ մասին ասվում է Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
ԶԼՄ-ները հաղորդում են, որ ադրբեջանական զինուժը գիշերը կրակ է բացել Արցախի Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ: Վնասվել է բնակելի տունը, որում գտնվել է մի կին։ Տուժածներ չկան: