Արմինֆո. Սեպտեմբերի 8-9-ը Երեւանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցություն:
Ինչպես հաղորդում Է ՀԱՊԿ մամլո ծառայությունը, քննարկվել են կազմակերպության հակաթմրամիջոցային գործունեության արդիական ուղղությունները, ՀԱՊԿ անդամ պետություններում թմրանյութերի ոչ բժշկական օգտագործման հետ կապված իրավիճակը, ինչպես նաև թմրանյութերին առնչվող իրադրության զարգացման միտումները:
Ուշադրության կենտրոնում են եղել նաև թմրամոլների կանխարգելման, բուժման և վերականգնման, այդ թվում ՝ հոգեմետ նյութերի նոր տեսակների չարաշահման խնդիրները, իրավապահ մարմինների և կրթության ոլորտի հետ համագործակցության համակարգումը: Քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետություններում նարկոլոգիական օգնության կազմակերպման ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին վերաբերող հարցեր: Նախանշվել է հաջորդ տարվա համար ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցության հետագա աշխատանքի ծրագիրը: