Արմինֆո. Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը կղեկավարի գեներալ-մայոր Ֆաթիհ Աքփընարը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սեպտեմբերի 9-ին հանդիպել է գեներալ-լեյտենանտ Աբդուլլա Քաթըրջիի հետ, որի լիազորությունների ժամկետը Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի թուրքական զորախմբում լրացել է, եւ գեներալ-մայոր Ֆաթիհ Աքփընարի հետ, որ այդ պաշտոնում կփոխարինի Քաթըրջըին:
Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բոլոր հարաբերությունները, այդ թվում ռազմական համագործակցությունը, հիմնված են եղբայրության եւ բարեկամության վրա:
Հիշեցնենք. կենտրոնը հիմնադրվել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո։