Արմինֆո.Հայաստանի իշխանությունները պարզեցնում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներն արձանագրող եւ ոստիկանություն դիմումներով լուսանկարներ եւ տեսանյութեր ուղարկող ժողովրդական տեսուչների աշխատանքը:
Սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել հատուկ մշակված պետական համակարգի (բջջային հավելվածի) տեխնիկական բնութագրերը (նկարագիրը, ինտերֆեյսը) և դրա օգտագործման կարգը սահմանող որոշման մեջ։
Փաստաթղթի համաձայն, ներկայում սմարթֆոն ունեցող ցանկացած անձ կարող է ներբեռնել համապատասխան բջջային հավելվածը եւ դրա օգնությամբ արձանագրել կամ լուսանկարել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները եւ դրանք փոխանցել հետաքննության համար: Դրա համար գործարկվել Է "Road Control Armenia" բջջային հավելվածը և Activesociety.am կայքը: "Բջջային հավելվածի օգնությամբ հաջողվել է գրանցել ավելի քան մեկ տասնյակ առավել հաճախ հանդիպող իրավախախտումներ, որոնք տեսանելի են շարքային քաղաքացուն", - ասված է որոշման պարզաբանման մեջ:
Այնուամենայնիվ, ինչպես նշվում է, գործող համակարգում օգտատիրոջ նույնականացման գործընթացը բավականին բարդ է եւ ժամանակատար։ Մասնավորապես, համակարգում գրանցվելու և նույնականացման անցնելու համար քաղաքացին պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ և այդ քարտն ընթերցող սարքեր, ինչը, բնականաբար, դժվարություններ է առաջացնում համակարգում գրանցվելիս ։ Այդ կապակցությամբ ծրագրվում է հեշտացնել քաղաքացիների գրանցման եւ նույնականացման գործընթացը պլանավորվող տեղեկատվական համակարգում, ինչը ավելի շատ մարդկանց կդրդի օգտվել հավելվածից եւ կբարձրացնի քաղաքացիների ակտիվությունը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների արձանագրման գործընթացում: