


Արմինֆո.Սեպտեմբերի 8-ին, ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
Այդ մասին ասվում է Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարությունում:
«Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան», - ասվում է հայտարարությունում:



