


Արմինֆո.Փարիզում լույս է տեսել «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» աշխատությունը՝ հայտնի ֆրանսիացի հետազոտող Էրիկ Դընեսեի և ֆրանսահայ քաղաքագետ, արևելագետ Տիգրան Եգավյանի խմբագրությամբ։
Ինչպես հաղորդում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, այդ հիմնարար ու համապարփակ աշխատությունն իր մեջ ներառում է բազմաթիվ ականավոր ֆրանսիացի քաղաքագետների, հետազոտողների, լրագրողների, ինչպես նաև մի շարք քաղաքական առաջնորդների և հայտնի հանրային ու հոգևոր գործիչների անդրադարձը 2020 թվականի պատերազմին, դրա հետևանքներին և Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային իրադրությանը։ «Ծավալուն աշխատության մեջ վերլուծության է ենթարկվում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը, մատնանշվում ադրբեջանական կողմի հանցանքները, անդրադարձ կատարվում Ֆրանսիայի և միջազգային հանրության արձագանքին», - ասվւոմ է դեսպաննության հաղորդագրությունում։
Բովանդակությանը կարելի է ծանոթանալ https://bit.ly/3TNSAA0, հեղինակների ցանկին և կենսագրություններին՝ https://bit.ly/3QnNSpM հղումներով, գիրքը գնել՝ https://bit.ly/3qigbeH, https://bit.ly/3RqHrn7, https://bit.ly/3x2gT3o:



