Արմինֆո. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ իրական խաղաղության, ոչ խաղաղության պայմանագրի կնքման համար հեռանկարներ չկան։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։
"Անձամբ ես դրա ստորագրում չեմ ակնկալում։ Առաջին հերթին, հաշվի առնելով այն չափազանց բարձր գինը, որը Բաքուն մեզանից պահանջում է այդ խաղաղության դիմաց։ Եվ ինձ մոտ ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանի ղեկավարությունը ամենեւին տրամադրված չէ այդ գինը վճարել։ Եվ, նույնիսկ, այն դեպքում, եթե ինչ-որ հրաշքով պայմանագիրը հանկարծ ստորագրվի, այն կմնա թղթի վրա։ Ինչպես, ի դեպ, նաև տխրահռչակ "խաղաղության դարաշրջանը", քանի որ դրա հիմնական բաղադրիչը՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը, նույնպես, տեղի չի ունենա, և Հայաստանը կմնա կիսաշրջափակման մեջ", - համոզված է նա։
Նման հոռետեսությունը Բաղդասարյանը պայմանավորում է Հայաստանից Ադրբեջանի ակնկալիքներով, որոնց համաձայն, Երեւանը ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը, վերջնականապես
Հրաժարվում է արցախյան հիմնախնդրին մասնակցելուց և նրան տրամադրւոմ է արտատարածքային Զանգեզուրի միջանցք։ Այս լույսի ներքո վերլուծաբանը համոզմունք է հայտնել, որ Բաքվին, իրականում, Երեւանից հարկավոր են ոչ թե հաղորդակցություններ, այլ՝ հենց միջանցք։ Ինչին Երևանը, նրա գնահատմամբ, երբեք չի գնա։
Նրա գնահատմամբ՝ այդ բոլոր հեռանկարները շատ լավ հասկանում են նաև հայաստանյան իշխանության ներկայացուցիչները։ Այստեղից էլ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու ձգտման մասին լավատեսական հայտարարություններին զուգընթաց նույն արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանկարծ հայտարարում է, որ Ադրբեջանն այսօր ավելի նպատակադրված է նոր պատերազմի, քան՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի։ Վերջինս, Բաղդասարյանի կարծիքով, նշանակում է բանակցությունների իմիտացիա Բաքվի կատարմամբ, որը, գործնականում, ձգտում է վերջնականապես հայաթափել Արցախը։ "Բաքվում դա դիտարկում են բացառապես որպես ժամանակի հարց՝ ակնկալելով 2.5 տարի հետո Արցախից ռուս խաղաղապահների հեռացում։ Եվ մինչ այդ ակնկալում են Երևանից գրավոր միջազգային համաձայնության հասնել՝ Արցախի և արցախցիների հետագա ճակատագրին բացարձակապես ոչ մի կերպ չմիջամտելու վերաբերյալ։ Այն տխրահռչակ խաղաղության պայմանագրի տեսքով, որը Հայաստանի համար կմնա թղթի վրա, նույնիսկ՝ ստորագրման դեպքում", - ամփոփել է վերլուծաբանը։