Արմինֆո.Օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 6 736 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 2 329 մարդու մոտ (շաբաթական 9,6% աճ), ապպպաքինվել է 2043 հիվանդ (14,2% աճ), մահացել է՝ 7-ը (ինչպես և մեկ շաբաթ առաջ):
Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, փաստացի բուժում է ստանում 3 016 հիվանդ, ինչը մեկշաբաթյա ցուցանիշից բարձր է 9,8 տոկոսով:
Ընդհանուր առմամբ, երկրում անցկացվել է 3 191 200 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 436 727 դեպք, ապաքինվածների թիվը հասել է 423 359 - ի, մահվան դեպքերինը՝ 8 662-ի:
Ընդ որում, վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է 1 022 831 մարդ, ինչը 0,1 տոկոսով բարձր է մեկշաբաթյա վաղեմության ցուցանիշից: