Արմինֆո. Հարավային Կովկասում տիրող իրավիճակը հանգամանալից քննարկվել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 3-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում կարեւորվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովման եւ տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման ուղղությամբ համակարգված ջանքերը: "Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացման տրամադրվածությունը:
Իլհամ Ալիևը տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մասին:
Քննարկվել են նաեւ երկկողմ օրակարգի մի շարք գործնական հարցեր, այդ թվում ՝ առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում: Պայմանավորվել են շփումները շարունակելու մասին", - նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Նույն օրը կայացել է Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ, նշել նրա նշանակալի դերը Ռուսաստանի եւ ողջ աշխարհի նորագույն պատմության մեջ:
Օգոստոսի 5-ին Սոչիում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկվել են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բազմապլանային համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Հաստատվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման, այդ թվում ՝ էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի առաջխաղացման տրամադրվածությունը։ Անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է Ռուսաստանի կառուցողական դերը Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի առաքելության կազմակերպման գործում: Քննարկվել է հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահի միջնորդությամբ Ստամբուլում կնքված "հացահատիկային ործարքի "իրականացման ընթացքը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել է հետագա շփումների շուրջ: