


Փետրվարի առաջին տասնօրյակում Հայաստանում օդի ցերեկային
ջերմաստիճանը նորմայից 9 աստիճանով բարձր է եղել, հաղորդել է օդերևութաբանության
կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը` փետրվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում:
Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ
դեկտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը նորմայից 3-5 աստիճանով բարձր է եղել,
իսկ հունվարին` 2-3 աստիճանով բարձր: Միևնույն ժամանակ այս ձմեռը Հայաստանի համար
անոմալ չի. այսպիսի ձմեռներ դիտվել են 2010, 1999, 1979, 1966, 1963 և 1955
թվականներին:
Մինչդեռ առաջիկա օրերը հազիվ թե ուրախացնեն տաք
եղանակով. մինչև փետրվարի 15-ը ներառյալ օդերևութաբանները կանխատեսում են տեղումներ,
ինչպես նաև ջերմաստիճանի նվազում: Այսպես. եթե փետրվարի 11-ի ցերեկն Արարատյան
հարթավայրում կլինի 8-11 աստիճան տաքություն, ապա արդեն փետրվարի 15-ին` 4-7
աստիճան: Փետրվարի 12-ի գիշերը Արարատյան դաշտավայրում կանխատեսվում է ձնախառն
անձրև:
Մարտ
ամսին օդի ջերմաստիճանն սպասվում է նորմայից 1 աստիճանով բարձր: Մարտին տեղումները
նույնպես կգերազանցեն միջին ամսական նորման:


