


Արմինֆո. Երեւանի պետական համալսարանը եւ Թավրիզի պետական համալսարանը նախնական համաձայնության են եկել Իրանի համալսարանում հայագիտության ամբիոն բացելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ՝ վկայակոչելով Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր Սաֆար Նասրոլազադեի հետ հանդիպման արդյունքները:
Երևանի պետական համալսարանն, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել ԵՊՀ իրանագիտության ամբիոնում ստեղծել Ատրպատականի հետազոտությունների կենտրոն (Պատմական մարզ և հնագույն պետություն ժամանակակից Իրանի հյուսիս-արևմուտքում), որը կարեւոր հարթակ կդառնա տարածաշրջանային հետազոտությունների համար:
"Մենք կարեւորում ենք Իրանի բուհերի հետ հարաբերությունների զարգացումը, բայց ոչ միայն կրթական եւ գիտական ոլորտներում, այլեւ երկկողմ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման համատեքստում", - ասել է Հովհաննիսյանը:
Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ Թավրիզի պետական համալսարանի ղեկավարի հետ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ ուսանողների եւ մասնագետների փոխանակման ծրագրերի իրականացման, համատեղ հետազոտական նախագծերի իրականացման, ակադեմիական եւ մշակութային տարբեր նախաձեռնությունների շուրջ:


