


Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումից
հետո ոչ Հայաստանի նախագահը, ոչ արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես չեն
եկել վերլուծությամբ, թե երկրին ինչ է սպասում համաշխարհային գործընթացների ֆոնին:
Փետրվարի 10-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ազգագրագետ Հրանուշ
Խառատյանը:
Նրա ասելով, անորոշությունը, որի առջև հայտնվել է
երկիրը, անմիջականորեն կանդրադառնա նաև նրա ներքաղաքական իրավիճակի վրա: «Վերջին
շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, և Գյումրիի, և Բերձորի միջադեպերը,
ակտիվիստների նկատմամբ բռնություններն առնչվում են այդ անորոշությանը: Բազմաթիվ
հարցեր մնացել են անպատասխան», - նշել է ազգագրագետը:
Նա ընդսմին համոզված է, որ Հայաստանում ձևավորվել է
մարդկանց հանցավոր խումբ, որը սերտորեն փոխգործակցում է Հայաստանի ուժային
գերատեսչությունների հետ, ահաբեկում հասարակությանը:
Մեկնաբանելով ապրիլի 24-ին իշխանափոխություն
կազմակերպելու Հիմնանդիր խորհրդարանի մտադրությունը` Խառատյանը նշել է, որ օրը
վիճահարույց է:
«Կարծում եմ, որ իշխանափոխության միջոցառումները կարելի
էր անցկացնել այլ ժամանակ, ոչ ապրիլին: Ես նաև համոզված չեմ, որ ապրիլի 24-ին
քաղաքական ցնցումներ չեն լինի: Չեմ բացառում ավելի բուռն զարգացումներ, քան երկրի
իշխանությունները կցանկանային ներկայացնել արտաքին աշխարհին», - ամփոփել է նա:
Հիշեցնենք,
որ Հիմնադիր խորհրդարանը մտադիր է «Հայոց ցեղասպանության 100-ամյակն առանց ռեժիմի»
կարգախոսով իշխանափոխության միջոցառումներ կազմակերպել ապրիլ ամսին:



