Արմինֆո. Գլխավոր ճգնաժամը, որն այսօր ապրում է մեր ազգը, բարոյահոգեբանական ճգնաժամն է։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։
"Համոզված եմ, որ այս ամենը կանգնեցնել, իհարկե, հնարավոր է։ Ինչի համար մեզանից յուրաքանչյուրը պետք է կողմնորոշվի սեփական մտադրությունների, գործողությունների առնչությամբ, թե՝ ինչպիսի Հայաստան ենք մենք ուզում տեսնել ապագայում։ Եվ, իհարկե, մենք պետք է միշտ հիշենք, որ գերտերություններն իրենց բոլոր գործողություններում միշտ ելնում են սեփական շահերից, այլ ոչ թե հայ ժողովրդի շահերից", - նշել է նա։
Օկուպացված Շուշի այցելելու Բաքվի հրավերը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանների կողմից մերժելու պատճառները, փորձագետի կարծիքով, նույնպես պետք է փնտրել բացառապես ամերիկյան եւ ֆրանսիական, այլ ոչ թե հայկական շահերում: Պողոսյանի համոզմամբ՝ արևմտյան հաշվարկները ճիշտ են, սխալ են և պատրանքային միայն հայկական հաշվարկները, ավելի ճիշտ՝ հույսերը։
Այս լույսի ներքո Պողոսյանը նշել է, որ դիտարկելով եւ փորձելով վերլուծել այդ իրադարձությունների հետ փոխկապակցված վերջին տեղեկատվական հոսքերը, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում արդեն, սովորության համաձայն, ապպավինում են ում ասես, միայն՝ ոչ իրենք իրենց: Այս լույսի ներքո՝ նա նշել է, ըստ էության, Հայաստանի կառավարության եւ հասարակության մտադրությունների եւ գործողությունների բացակայությունը հրապարակային դիսկուրսում:
Նման իրադրությունը փորձագետը բացատրում է պետականության բացակայությամբ, որպես հայ ազգի քաղաքականացվածության բացակայության հետևանք։ Մինչդեռ, միայն հայերի քաղաքականացված ազգի վերածվելով, նրա կանխատեսմամբ, հնարավոր կլինի փոխել հայկական մտածելակերպը։ Առաջին հերթին, սեփական անվտանգության ապահովման համար հույսերը ոչ թե ուրիշների, այլ իրենց վրա դնելու առումով։
"Ո՞վ է, ի վերջո, պայքարելու Արցախի համար, եթե դա չի անում Հայաստանի այսօրվա ղեկավարությունը։ Հաստատ՝ ոչ ԱՄՆ-ը։ Այս լույսի ներքո՝ ես բացարձակապես ոչ մի տարբերություն չեմ տեսնում՝ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահը նորն է թե հինը։ Մենք խոսում ենք ամեն ինչի մասին, ինչի մասին ասես, բայց ոչ մեր շահի մասին։ Ոչ թե անձնական, այլ՝ պետական։ Եվ այդ շահերի ապահովման մեր միակ ռեսուրսը ազգային միաբանությունն է։ Որը ջարդել են այնպիսի մանր կտորների, որ հիմա անհասկանալի է, թե արդյոք կարելի է այն նորից հավաքել միասին", - ամփոփել է Պողոսյանը։