Արմինֆո.Չնայած տարածաշրջանում ակտիվանալու Արեւմուտքի փորձերին, ապահովելով իր ներկայությունը, համապատասխանաբար, սեփական շահերի իրագործումը, ես՝ անձամբ, մեծ ակնկալիքներ չունեմ Բրյուսելում կայանալիք հանդիպումից։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։
Նշենք, որ այսօր Բրյուսելում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է քննարկել խաղաղության համաձայնագրի խմբի ստեղծում։
"Չեմ կարծում, թե Բրյուսելից պետք է ակնկալել Արցախի շուրջ լուրջ համաձայնություններ։ Առաջին հերթին, հաշվի առնելով Մոսկվայի զգալի կշիռն ու դերն այն ամենում, ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորմանը։ Եվ, իհարկե, մրցակցությունը ՌԴ-ի և Արևմուտքի միջև՝ այս աշխարհաքաղաքական ուղղությամբ", - ընդգծել է նա։
Փորձագետը բրյուսելյան հեռանկարների վերաբերյալ, նույնիսկ, զգուշավոր-չափավոր լավատեսության ձեւավորմանը խանգարող եւս մեկ գործոն համարում է ԵՄ էներգետիկ ակնկալիքները Բաքվից: Հաշվի առնելով նոր հետուկրաինական իրողությունները, նրա կանխատեսմամբ, Բրյուսելից, այս լույսի ներքո, որևէ հայանպաստ քայլ, առավել ևս, Ադրբեջանի նկատմամբ ճնշում ակնկալելու հարկ չկա։
Ընդ որում, Բաղդասարյանի կարծիքով, Բրյուսելի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պարբերական հանդիպումներ վայր դառնալու փաստն իսկ արդեն վատ չէ Հայաստանի համար։ Քանի որ դրանով իսկ ստեղծվում է տխրահռչակ "3+3"-ի և Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա ձևաչափի այլընտրանք։ Առաջին հերթին ՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորված չլինելու և դրա օրակարգում Արցախի կարգավիճակի խնդրի առկայության մասին Արևմուտքի կարծիքի պատճառով։
"Այսպիսով, Բրյուսելից բեկումնային որոշումներ ակնկալել պետք չէ։ Սակայն, այսպես թե այնպես, մեր դիվանագետները կարող են օգտագործել այդ այլընտրանքային հարթակը՝ հայկական օրակարգի այն կետերն առաջ մղելու նպատակով, որտեղ այն համընկնում է հավաքական Արևմուտքի օրակարգին", - ամփոփել է վերլուծաբանը։