Արմինֆո. Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի բերման ենթարկելու մասին նախագահ Հարությունյանը տեղեկացված չի եղել: «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան՝ այդ մասին ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը բերման է ենթարկվել է օգոստոսի 30-ին, Արցախից Հայաստան ճանապարհին։ Դա տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի քննիչների պահանջով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի ՝ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ 2021 թվականի սեպտեմբերի 11 - ին: Նա Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի ընթացքում ՝ այդ պաշտոնում փոխարինելով վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանին։ Այդ ժամանակ էլ Արզումանյանին շնորհվել է գեներալ - լեյտենանտի զինվորական կոչում։ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատվելուց հետո Արզումանյանը նշանակվել է Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական: