


Վաշինգտոնը պատրաստ է օգնել Հայաստանին հաղթահարել
տնտեսական պրոբլեմները, որոնք առաջացել են էներգակիրների գների անկման և ռուսական
տնտեսության դեմ կիրառված պատժամիջոցների արդյունքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ
պետքարտողարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը:
Նրա խոսքով,
Ռուսաստանի հետ կապված տնտեսական բարդություններն անդրադառնում են նաև այլ
երկրների վրա: ԱՄՆ պատրաստ է աշխատել այդ երկրների կառավարությունների հետ`
աջակցելու և տնտեսական դժվարությունները հաղթահարելու նպատակով:
Դիվանագետը
գտնում է, որ տնտեսական համագործակցության հարցերը տեղ կգտնեն Հայաստանի
ղեկավարության և նոր դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպման օրակարգում:
Ռուբինը
նշել է, որ ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում հիմնականում ուղղված է
պետությունների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության
աջակցմանը:



