Արմինֆո. 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում Հայաստանին է փոխանցվել 1713 զինծառայողի մարմին:
Ըստ Trend-ի՝ օգոստոսի 30-ին Անհայտ կորածների միջազգային օրվան նվիրված "Անհայտ կորածների ինքնությունը պարզելը մարդասիրական մոտեցում է" թեմայով խորհրդաժողովում այդ մասին ասել է Ադրբեջանի գերների եւ անհետ կորածների գործերի պետական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը:
Նա նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանը գերությունից ազատել է 159 հայ մարդու (118 զինծառայող, 41 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 5 կին): Նրանցից վեցը (4 զինվորական, 2 քաղաքացիական) ձերբակալվել էին մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Գաբիբ Միկաիլը, իր հերթին, հաղորդել է, որ առաջարկվել է Ադրբեջանի եւ Հայաստանի հետ համատեղ ստեղծել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ' անհայտ կորած անձանց որոնման մեխանիզմ: