Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, որը ներկայացնում է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը, եւ "Հայաստան" ընդդիմադիր խմբակցությունից՝ Արմեն Գեւորգյանը կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, առողջապահության հարցերի եւ կայուն զարգացման հանձնաժողովի աշխատանքներին:
Պատգամավորներին պատվիրակելու հրամանը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ըստ աղբյուրի, հանձնաժողովի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-24-ը՝ Իզմիրում: