Արմինֆո. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեն խորհուրդ է տալիս 2023 ֆինանսական տարում, առնվազն, 60 մլն դոլար ուղարկել Հայաստանին եւ ոչ պակաս, քան 2 մլն դոլար ՝ Արցախին: Այդ մասին ասվում է հատկացումների կոմիտեի զեկույցում։
Աղբյուրի համաձայն, Հայաստանին տրամադրվող օգնությունն ուղղված կլինի երկրի տնտեսական զարգացմանը, մասնավոր հատվածի արտադրողականության բարձրացմանը, էներգետիկ անկախությանը, ժողովրդավարության զարգացմանն ու օրենքի գերակայության ապահովմանը: Նշվում է նաև, որ կոմիտեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքներով և մարդասիրական խնդիրների լուծմամբ, որոնք վերաբերում են անվտանգության ոլորտներին, բնակչության ապահովմանը բնակարաններով, սննդամթերքով, ջրով և այլն:
Նախատեսվում է նաև առնվազն երկու միլիոն դոլարի հատկացում Լեռնային Ղարաբաղում ականազերծման համար։