


Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 29-ին հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին լրագրողներին հաղորդել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
"Այսօր շատ կարեւոր օր է Ռուսաստանի եւ Հայաստանի համար, 25 տարի առաջ մեր երկու երկրների միջեւ ստորագրվել է Բարեկամության պայմանագիր, եւ այսօր օրվա երկրորդ կեսին նախագահ Պուտինը այդ կապակցությամբ հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ", - ասել է Պեսկովը: Նա հավելել է, որ կողմերը միասին շեշտադրում են այդ փաստաթղթի կարեւորությունը երկկողմ հարաբերությունների համար, եւ դա լավ հնարավորություն կլինի ընթացիկ հարցերը քննարկելու համար:



