Արմինֆո. Արցախի Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։
«Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները: ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` կտրամադրի հավելյալ տեղեկություն», - ասվում է հաղորդագրությունում։
Մինչդեռ, հայտնի է դարձել, որ ադրբեջանական բանակը մտել է Լաչին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ "Այսօր ՝ օգոստոսի 26-ին, մենք ՝ ադրբեջանցիներս, վերադարձանք Լաչին քաղաք", - գրել է Ալիևը, հավելելով, որ ադրբեջանական բանակը տեղակայվել է Լաչին (Բերձոր – խմբ.) քաղաքում, իսկ Զաբուխ (Աղավնո – խմբ.) և Սուս գյուղերն իրենց վերահսկողության տակ են առնվել։