Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Զրուցակիցները շարունակել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը:
"Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացման կարեւորությունը: Ընդ որում, նշվել է ռուսական խաղաղապահ զորակազմի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում", - ասվում է հաղորդագրությունում:
Անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական թեմաների: