


Արմինֆո. Քրիստափորի փողոցի մի հատվածը, որը փակ էր «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո, այժմ միակողմանի բաց է։ Այդ մասին հաղորդել է ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։ Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Տեղեկացնում եմ, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։ Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։ Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ», - գրել է ԱԻՆ մամուլի քարտուղարը։



